Բարի Գալուստ
Հարգելի այցելու եթե դուք ցանկանում եք կայքից լիարժեք օգտվել ապա հարկավոր է գրանցվել, կամ մուտք գործել հմակարգ:
By Lora pro © 2012
Մտնել կայք
Mon Paris - Ճանաչենք Փարիզը
17.07.2025, 14:57
Ողջունում ենք ձեզ, Гость
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0




Ով է մեզ այսօր այցելել
Մուտք
                                                Հաղթանակի կամար

Իր նշանակությամբ Փարիզի երկրորդ խորհրդանիշն է`Էֆելյան աշտարակից հետո:Շինարարությունն սկսվել է 1806թ. եվ տեվել 30տարի:Նապոլեոնը ցանկանում էր այն նվիրել ֆրանսիական փառապանծ բանակին:Բարձրությունը 50մետր է,լայնությունը 45մետր:Կամարի վերին հարթաքանդակների վրա պատկերված է Նապոլեոնի կարեվոր հաղթանակները:
1840թ.-ին Հաղթանակի կամարի տակով անց են կացրել Նապոլեոնի աճյունը,իսկ 1921-ին այստեղ թաղել են անհայտ զինվորի,որի գերեզմանին այսօր վառվում է հավերժական կրակը
Տեղեկացրու ընկերներիտ:
:


                                  Վերսալ

1624թվականին Լյուդովիկոս 13-րդը հրամայում է կառուցել մի որսորդական ոչ մեծ դղյակ:1628թվականին Լյուդովիկոս 14-րդ կայսրը լքում է Լուվրը եվ տեղափոխվում այստեղ. Վերսալը դառնում է արքայական նստավայր:Սկսվում է Վերսալի ծաղկման շրջանը,որը շարունակվում է մինչեվ Լյուդովիկոս 16-րդի վերադարձը Փարիզ:Ամայացած վեհաշուք դղյակը ենթարկվում է թալանի,որի արդյունքում անվերադարձ կորցնում է արվեստի բազմաթիվ հիանալի նմուշներ:Հետագայում դղյակը վերակառուցում է Լուի Ֆիլիպը եվ այն դարձնում Ֆրանսիայի պատմության թանգարան:


Տեղեկացրու ընկերներիտ:


                                                                                        Էֆելյան աշտարակ

Փարիզի թիվ 1 խորհրդանիշն է,որը կառուցվել է 1889 թվականին,համաշխարհային ցուցահանդեսի առթիվ:Աշտարակի նախագծի հեղինակն է ճարտարագետ Գուստավ Էֆելը,որի պատվին էլ այն ստացել է իր անունը:Աշտարակը բաղկացած է 15.000 մետաղական մասերից,բարձրությունը 320 մետր է:Ունի երեք հարթակ,առաջինը `57 մետր,երկրորդը 115 և երրորդը 274 մետր բարձրության վրա:Յուրաքանչյուր հարթակի վրա գործում են բարեր և ռեստորաններ,որտեղից կարելի է հիանալ Փարիզի տեսարանով:Աշտարակն այցելուների համար բաց է ամեն օր:
  Տեղեկացրու ընկերներիտ:                              

                                                                                     Փալե-Ռուայալ

Այս պալատը,որը գտնվում է Լուվրից դեպի հյուսիս,ժամանակին եղել է կարդինալ դը Ռիշելյոյի նստավայրը:նրա մահից հետո Փալե Ռուայալը դառնում է Լյուդովիկոս XIII սեփականությունը:Ներկայումս այստեղ իր նիստերն է գումարում Պետական խորհուրդը.այդ պատճառով մարդկանց մուտքը պալատ չի թույլատրվում:Փոխարենը`Փալե Ռուայալի նշանավոր պարտեզը,որը կառուցվել է դեռևս Լյուդովիկոսի օրոք և նրա նախագծով,այսօր համարվում է փարիզցիների հաճելի զբոսավայրը:
  Տեղեկացրու ընկերներիտ:                              

                                                                                    Կոնսիեղժըղի

Սենայի ափին գտնվող այս վեհաշուք շենքի անվանումն առաջացել է concierge (դռնապան) բառից:Սա Արդարադատության պալատի մի մասն է:Այստեղ դուք կվերապրեք Ֆրանսիայի պատմության ամենաողբերգական պահերը:
16-րդ դարից սկսած շենքը եղլ է պետական բանտ:Հեղափոխության տարիներին նրա խցերում պահում էին մահվան դատապարտվածներին,որոնցից շատերը հայտնի են ձեզ`Ռոբեսպիեր,Դանտոն,Լավուազյե...
  Տեղեկացրու ընկերներիտ: